Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր հանդիպել են ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:
Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվել են ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: