Home / Հայաստան / Շարժումը որպես իշխանության հակակշիռ հեղկոմ կստեղծի. Մանուչարյան

Շարժումը որպես իշխանության հակակշիռ հեղկոմ կստեղծի. Մանուչարյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը կարողացել է ևս մեկ անգամ արթնացնել ժողովրդին, և այդ հաջողության մեջ անձամբ Հովհաննիսյանի վարած քաղաքականությունը կարևոր էր, քանի որ այլ՝ ավելի ռադիկալ մոտեցում ցուցաբերելու դեպքում, կլիներ ոչ միայն հասարակության, այլև իշխանությունների արձագանքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ արտաքին ուժերը շահագրգռված են, որպեսզի լարվածությունը Հայաստանում շարունակվի, քանի որ մի աշխարհագրական կենտրոնը որոշ խոստումներ է պահանջել ՀՀ իշխանություններից, իսկ մյուս կողմը՝ ուզում է, որ Հայաստանն այդ խոստումը չկարատի: Ըստ Մանուչարյանի՝ այդ «համաշխարհային օլիգարխներին» տված խոստումը չկատարելը կարող  է ավելի վատ հետևանքներ ունենա, քան հայաստանյան օլիգարխների հետ նման կերպ վարվելու դեպքում: Այնուամենայնիվ, Մանուչարյանը նաև կարծիք է հայտնել, որ որոշ խոստումների կատարումը ձեռնտու է բոլոր կողմերին:

«ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Ռուսատանը կորցնի Հայաստանը, քանի որ այդ դեպքում  Ռուսաստանը դեստրուկտիվ կգործի: ԱՄՆ-ն կուզի, որ Ռուսատանի 10 ասածից մի 5-6 արվի Հայաստանի կողմից», – ասել է բանախոսը:

Հետագա զարգացումներից և ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա քայլերի մասին կանխատեսումներ անելով՝ Մանուչարյանն ասել է, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները ընդդիմությունը կարող է վերածել իշխանությանը հակակշիռ՝  հեղկոմ (հեղափոխական կոմիտե) ստեղծելով: Երկրորդ տարբերակը, ըստ Մանուչարյանի, հահակշռի ստեղծումն է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: