Home / Հայաստան / «Այցելելու իմաստը չեմ տեսնում». Ջհանգիրյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

«Այցելելու իմաստը չեմ տեսնում». Ջհանգիրյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այօսր ԱԺ-ում ամփոփելով ԱԺ քառօրյայի աշխատանքը՝ երկու կարևոր հարց է առանձնացրել:

Առաջինն այն է, որ ԱԺ-ում դրական եզրակացություն են տվել Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծին: Ջհանգիրյանը հիշեցրել է, որ դրան կողմ են քվեարկել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընգրկված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Երկրորդ հարցը, որի քննարկումը Ջհանգիրյանը կարևորել է, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն էին: Ըստ նրա՝ օրենքը ներկա տեսքով ընդունելու դեպքում կմեծանա իրավապահ մարմինների կողմից  փողի լվացման դեպքերի քննությունները սուբյետիվ վարելու հնարավրությունը:

«Մենք գիտենք՝ ինչ ընտրողական սկզբունքով են առանց այն էլ հիմա քննում նման դեպքերը»,- ասել է Ջհանգիրյանը:

Նա հավելել է, որ, անվերջ բարեփոխելով օրենքը, ժամանակ է ձգձգվում, իսկ բուն կիրառությունը այդպես էլ չի կատարվում:

Ջհանգիրյանը պատասխանել է նաև հարցին, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի այցելում Ազատության հրապարակում հացադուլ անող ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ես չեմ հասկանում այցելությունների իմաստը, եթե իմանամ, ինքս կհամոզեմ, որ  Լևոն Տեր- Պետրոսյանը այցելի»:

Ջհանգիրյանը հիշեցրել է, սակայն, որ ՀԱԿ այլ ներկայացուցիչներ Հովհաննիսյանին այցելել են: