Home / Տեսանյութեր / Ինչու չընդունվեց Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը. ասել է ՀՖՖ նախագահը

Ինչու չընդունվեց Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը. ասել է ՀՖՖ նախագահը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեն այսօր կայացած նիստին միաձայն որոշում է կայացրել չընդունել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ Վարդան Մինասյանը վերջին 3 պարտություններում մեղք չունի, դրանց համար եղել են տարբեր պատճառներ: ՀՖՖ նախագահը նշել է, որ Մինասյանի հրաժարականի որոշումը հասկանալի է եղել, սակայն հրաժարականը չի ընդունվել նաև այն պատճառով, որ Մինասյանն աշխատասեր է և ընդունված ֆուտբոլասերների կողմից:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ Վարդան Մինասյանը պետք է հնարավորություն ստանա շարունակել աշխատանքը թիմի հետ, իսկ մնացած խաղերում խնդիր է դրվելու վերականգնել ազգային ընտրանու հեղինակությունը:

«Վարդան Մինասյանը լավ մարզիչ է, պատրաստված մարզիչ է, և մենք ունենալու ենք լավ հավաքական: Ընդամենը 6 ամիս առաջ Վարդան Մինասյանը էս ազգի լավ մարդն էր, հիմա ամենավատն ա: Միջինը չկա», – հայտարարել է Հայրապետյանը՝ կարծիք հայտնելով, որ ինքը տիրապետում է ֆուտբոլային տնտեսությանը և համարում է, որ Մինասյանը հավաքականի համար լավ ընտրություն է: