Home / Հայաստան / Գործող և նախկին արդարադատության նախարարների հարաբերությունները սրված են. աղբյուր

Գործող և նախկին արդարադատության նախարարների հարաբերությունները սրված են. աղբյուր

Վերջերս բավական սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի՝ ՀՀ ԱԺ պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և ՀՀ արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները, գրում է «168 ժամ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

«Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան», – գրում է թերթը:

«168 ժամը» գրում է, որ թեև վերջերս նրանք միասին Սահմանադրական դատարանում պաշտպանում էին Սերժ Սարգսյանի շահերը, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության համակարգի այս երկու առանցքային գործիչներն իրար հետ գրեթե չեն շփվում:

«Նույնիսկ օրեր առաջ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի տոնակատարությանը Հրայր Թովմասյանը չի մասնակցել, չնայած եղել է հրավիրյալների ցուցակում», – եզրափակում է թերթը: