ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:
Համաձայն ՀՀ ԱԳ տարածած պաշտոնական հաղորդագրության, այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Վաղը առավոտյան տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: