Home / Հայաստան / Օմբուդսմենը մաղթում է ազատվել լրատվական շուկայի մենաշնորհայնացումից

Օմբուդսմենը մաղթում է ազատվել լրատվական շուկայի մենաշնորհայնացումից

Հայաստանում խոսքի ազատության վիճակը էականորեն բարելավվել է վերջին տարիներին: Անդրադառնալով Մամուլի ազատության միջազգային օրվան՝ այս մասին այսօր հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Պետության և պետականմարմինների միջամտությունը զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը հասցվել է հնարավոր ու միջազգայնորեն թույլատրելի նվազագույնին: Սակայն այսօր մեր տարբեր շուկաների, այդ թվում՝ լրատվական շուկայի գերկենտրոնացումը, հնարավորություն չի տալիս լրագրողին, խմբագրին, լրատվամիջոցի փոքր և միջին սեփականատերերին լինել տնտեսապես ազատ, ապահովված ու պաշտպանված:

Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին մաղթում եմ լիարժեք ազատություն.

1.      լրատվական շուկայի գերկենտրոնացումից կամ մենաշնորհայնացումից,

2.      թաղային հեղինակությունների և այլ հանցագործների բռնարարքներից,

3.      օլիգարխներից և այլ հարուստներից նրանց ֆինանսական կախվածությունից,

4.      լրատվամիջոցների կուսակցականացումից,

5.      պատվերով հոդված գրող և դրանով իսկ ազատ խոսքը վարկաբեկող ու այլասերող լրագրողից,

6.      դատարանի ապօրինի վճիռներից: