Երեկ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում ուժեղ կարկուտ է տեղացել: Այն վնաս է հասցրել գյուղի մոտ 700 հա զբաղեցնող այգիների, ինչը կազմում է գյուղի մի մեծ մասը, սակայն որոշ այգիներ անվանս են մնացել, քանի որ կարկուտը մի քանի տարբեր հատվածներում է միայն տեղացել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել են գյուղի բնակիչները:
Նրանց խոսքով՝ ցանքատարածությունյունները չեն վնասվել, քանի որ Արագածոտնի կլիմայական պայմաններում բուսատեսակներ տնկում են համեմատաբար ուշ՝ հունիսի սկզբին: Ինչև, այգիները մեծ վնաս են կրել, քանի որ եթե նույնիսկ պտղի մի մասը հասունանա, այն վնասված տեսք կունենա և պիտանի չի լինի վաճառքի:
Գյուղապետարանից մեզ հայտնել են, որ այս պահին գյուղ է ժամանել մարզպետարանի աշխատակիցները և շրջում են այգիներում՝ որակավորում անելու և վնասը գնահատելու համար: