Home / Հայաստան / Սպանված զինվորի ծնողները վերադարձրել են ՊՆ-ի տված 300 հազար դրամը

Սպանված զինվորի ծնողները վերադարձրել են ՊՆ-ի տված 300 հազար դրամը

Սպանված ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, պատմել է, որ որդու հոգեհանգստի ժամանակ իրենց տուն են եկել պաշտպանության նախարարության աշխատակիցները, հրամանատարական կազմը, որոնց իրենք հարցրել են, թե ինչ կարող են ասել որդու մասին, դեպքի մասին, բայց որևէ պատասխան չեն ստացել, հայտնում է 1in.am-ը:

«Հրամանատարը և մյուսները՝ վեց-յոթ հոգի, նրանց բոլորին խնդրեցինք՝ ես, կինս, որդիս, մեկ բան ասացեք տղայիցս, նրանք որևէ բան չասացին մեր տղայի մասին»,- ասել է հայը՝ հավելելով, որ նրանց իրենց տնից վռնդել են:

Այնուհետև հայրն իմացել է, որ հորեղբոր տղայի մոտ 300.000 դրամ գումար են թողել և անմիջապես փողը հետ է վերադարձրել։ «Հա՞ց էիք ուզում ուտել, գնացեք ռեստորան հաց կերեք, ես միլիոնների քյասիբ եմ, բայց ես 300 հազարների քյասիբ չեմ: Խի դրանց փողո՞վ ես պետք է որդուս թաղումն անեի»,- հուզված ասել է հայրը:

Նա նշել է, որ ինքն ու կինն են որոշել Երևան տեղափոխել տղայի դին։ «Մենք երկրից էինք ուզում գնալ»,- ասել է Ստեփանյանը։