Հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում` հունիսի 2-ին, 4-ին, 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 3-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: