Home / Հայաստան / Մի քանիսին կարող են «ժերտվա» տալ. Արամ Մանուկյանի գիտի՝ ով զոհաբերվելու ենթակա չէ

Մի քանիսին կարող են «ժերտվա» տալ. Արամ Մանուկյանի գիտի՝ ով զոհաբերվելու ենթակա չէ

Տպավորություն կա, որ վարչապետին փորձում են դարձնել քավության նոխազ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նշել է, որ իր կարծիքը կհիմնավորվի, եթե ապացուցվի օֆշորային սկանդալը:

Ըստ պատգամավորի՝ ամեն ինչ արվում է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի թելադրանքով, և որևէ բնագավառում գործող բիզնեսմենը չի կարող խուսափել կեղծիքներ անելուց: 

Մանուկյանը նաև անդրադարձել է երեկ ԱԺ-ում ներկայացված Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ ընդգծելով, որ նման հաշվետվություն ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է երեք անգամ, սակայն պատժվողներ այդպես էլ չեն եղել:

«Սա սովորական միջոց է էդ մարդկանց ճնշման տակ պահելու: Սսովորական բեմադրություն է երեք արարով», – ասել է Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորը չի բացառել, որ իշխանությունը հնարավոր է մի քանի «ժեռտվա» տա, սակայն դա չի նշանակի, որ կոռուպցիան հաղթարաված է, քանի որ պատժված չեն լինի համակարգը ստեղծողները: 

«Նույնիսկ խանութում վաճառողը հանցագործության մասնակից է: Գնացեք, հարցրեք, կտեսնեք, որ ապրանքներն այլ անուններով են գրանցել, որպեսզի կարողանանան հարկերը տալ: Ստիպված ես աշխատել միայն խախտումների միջոցով: Որոշ մարդիկ պատգամավոր են դարձել հենց այն պատճառով, որ իրենց վրա կա դոսյե: Սա ավտորիտար ռեժիմ ա, մենակ մեկն է, որ ենթակա չէ  զոհաբերվելու», – ասել է Արամ Մանուկյանը՝ նշելով, որ դա Սերժ Սարգսյանն է:

Այն հարցին, թե ինչու է իշխանությունը մեղադրում ընդդիմությանը և այժմ ստանձնել է նրան քննադատելու գործառույթը՝ Մանուկյանն ասել է, որ մեղքը ընդդիմությանը վրա քցելը համարում է լկտիություն:

Ըստ նրա՝ նման քաղաքականությունը նորություն չէ. ՀՀԿ-ն դրսի խնդիների մեջ մեղադրում է թուրքերին, ադրբեջանցիներին, ներքին խնդիրների համար ՝  ընդդիմությանը: