Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացիներ Վրաստանում գրանցված ավտովթարի հետևանքով ծանր վնասվածներ են ստացել:
Վթարը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 10.56-ին, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում:
«Տոյոտա» մակնիշի հայաստանյան համարանիշներով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 4-ամյա Լիլի Կարապետյանը, 12-ամյա Ռուզան Կարապետյանը և 24-ամյա Հրայր Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 9-ամյա Մարի Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նրան անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: