Հուլիսի 25-ի առավոտյան Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի Խորհրդային ժողովրդավարական կուսակցության նախագահ (DADP) Ալիսահիբ Հուսեյնովը (լուսանկարում): Այս մասին virtualaz.orq կայքին հայտնել է կուսակցության մեկ այլ՝ Փաթմա Ալիևայի գլխավորած թևի մամուլի քարտուղար Էսմիրա Շուքյուրովան: Մամուլի քարտուղարի խոսքով՝ կուսակցության մեկ այլ առաջնորդ Սեվդա Խուրշուդովան արտաքսվել է Վրաստան:
Ադրբեջանի գործող իշխանությանը հավատարիմ DADP կուսակցությունը ԶԼՄ-ներում աղմուկ էր բաձրացրել՝ հոկտեմբերին կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրելով երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը: DADP-ի այս նախաձեռնությունը նախագահի ադմինիստրացիայում և իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունում անվանել են սադրող:
Ներկա պահին կուսակցության Բաքվի գրասենյակը գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ, հայտնում է haqqin.az-ը: Ձերբակալության պաշտոնական պատճառի մասին չեն հայտնում: