Հարավային Կովկասի աշխարհագրական կենտրոնը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող Թեքալի գյուղը, սեպտեմբերի 14-ին կրկին երեք երկրների ներկայացուցիչների էր հավաքել: Այս անգամ, բացի տարածաշրջանային խնդիրների քննարկումից, Թեքալիում կայացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» գրքի շնորհանդեսը:
Ադրբեջանաբնակ Թեքալիում Հայրիկյանը խոսել է տարածաշրջանի ընդհանուր խնդրի՝ Ռուսական կայսրության մասին, որը ժամանակին վերածվել է բոլշևիկյան, ապա պուտինյան կայսրության, սակայն այսօր էլ շարունակում է ղեկավարվել «բաժանիր և տիրիր» սկզբունքով: Հայրիկյանի խոսքով՝ Կրեմլը կարողացել է հայերին և ադրբեջանցիներին խորը հակամարտության մեջ ներքաշել, իսկ այսօր փորձ է արվում սեպ խրել Հայաստանի և Վրաստանի միջև: