Երևանի քաղաքապետարանի մոտ հուլիսի 26-ից նստացույց անող քաղաքացիներից երկուսը` Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը, այսօր առավոտյան բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Այս մասին հայտնում են երիտասարդների ընկերները: Սահակյանի և Մինասյանի հեռախոսներն անջատված են, նրանց ընկերները տեղյակ չեն՝ ինչու են տղաներին բաժին տարել:
Ոստիկանները քաղաքացիներից պահանջել են քաղաքապետարանի դիմաց կայանած մեքենան տեղափոխել մեկ այլ վայր: Մինասյանը հրաժարվել է դա անել, նրա մեքենան քարշակով տեղափոխել են տուգանային հրապարակ, քիչ հետո տեղափոխել են նաև Սուրեն Սահակյանի մեքենան՝ չսպասելով, որ նա անձամբ վարի մեքենան:
Ինչպես Epress.am-ին հայտնել են ոստիկանությունից, ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: