Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում 2013 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում սպառողական գների աճով երրորդ տեղն է զբաղեցրել:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2013թ. առաջին ութ ամսվա ընթացքում Բելառուսում գներն աճել են 8,2%-ով, Ռուսաստանում՝ 4,5%, Հայաստանում՝ 3,5%, Ղազախստանում՝ 3,1%, Տաջիկստանում ու Էստոնիայում՝ 2,5%, Ղրղզստանում ու Մոլդովայում՝ 1,1%, Ադրբեջանում՝ 0,2%, Լիտվայում՝ 0,1%:
Ինչպես հայտնում է belapan.com կայքը, գներն Ուկրաինայում ու Լատվիայում նվազել են 0,6%-ով, Վրաստանում՝ 0,9%-ով, իսկ Թուրքմենստանում՝ 1,7%-ով: Ուզբեկստանի մասին տվյալներ չկան: Մոլդովայում գները հունվար–օգոստոս ամիսներին աճել են 1,5%-ով:
Օգոստոս ամսին գների աճի 0,1% ցուցանիշով Բելառուսը չորրորդ տեղը կիսել է Լիտվայի ու Ռուսաստանի հետ: Առջևում Տաջիկստանն է՝ 0,9%-ով, Հայաստանը՝ 0,3%, Ղազախստանը՝ 0,2%: Գները չեն փոխվել Վրաստանում ու Էստոնիայում, նվազել են Ղրղզստանում՝ 0,1%-ով, Մոլդովայում՝ 0,2%, Ադրբեջանում՝ 0,3%, Ուկրաինայում՝ 0,7%, Լատվիայում՝ 0,8%: