ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը կարծում է, որ օրերս Սերժ Սարգսյանի կողմից շնորհված ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչումը իրեն տրվել է 30-ամյա աշխատանքային փորձի և իր արժանիքների համար: Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
Թերթի թղթակիցն ասել է Սահակյանին, թե տեսակետ կա Սերժ Սարգսյանի կողմից նման կոչում շնորհելը կապված է իր վերջին գործի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն բանտից «հաջողությամբ ազատագրելու» հետ։
«Էդ ասողի մերը… հենց այդպես էլ գրեք։ Եթե այդպես լիներ, ես կհրաժարվեի այդ բանից։ Դա ինձ վրդովվեցնում է, գիտե՞ք, եթե մեկ ուրիշը լիներ կոչում ստացողը, ինչպես էին մեկնաբանելու։ Ինչեր ասես, որ չեն ստեղծում ու տարածում այս հանրապետությունում։ Ես շատ արժանիքներ եմ ունեցել, ու հավանաբար
դա էլ ազդեց։ Շատերը չգիտեն, որ ես գնացել եմ Սումգայիթ։ Ես երբեք չեմ խոսել այդ մասին, ու նման շատ տեղեկություններ կան, որ ես երբեք դրանց մասին չեմ խոսել ու չեմ հրապարակել», – ասել է Սահակյանը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում