Վերջին շրջանում Հայաստանում ավելի ու ավելի հաճախ կիրառվող՝ հանգուցյալի դին եկեղեցում դնելն ու հոգեհանգստյան արարողությունն այդտեղ կազմակերպելը «ամեն մարդու բան չէ»: Եկեղեցին նման հնարավորություն տալիս է միայն իր հոտի այն ներկայացուցիչներին, ում սոցիալական վիճակը թույլ է տալիս վճարել դրա դիմաց, գրում է «Հայկական ժամանակը»:
Նման ցանկություն ունեցողներին եկեղեցու հոգևոր հովիվները անմիջապես հայտնում են այդ ծառայության համար գործող սակագների մասին: Երևանում օրինակ՝ 120 հազար դրամ է, ընդ որում, այստեղ էլ երկու տարվա մեջ 40 տոկոս թանկացում Է արձանագրվել: Սակայն «էլիտար եկեղեցիների» դեպքում խոսվում է 500-ից 700 հազար դրամի մասին, այն էլ միայն վերևների «դաբրոյի» պարագայում:
Պաշտոնապես, սակայն, Հայ առաքելական եկեղեցին հայտարարում է, որ թաղման ծեսի, այդ թվում՝ հոգեհանգստյան արարողության համար որևէ գին սահմանված չէ և որ վճարումները միայն կամավորության սկզբունքով են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում