2005 թվականից սկսած՝ ՌԴ-ում աշխատանքի թույլտվություն ստանալիս բոլոր միգրանտները ստիպված կլինեն ռուսերեն լեզվի դասընթացներ անցնել ու իրենց գիտելիքները հաստատել քննության ժամանակ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ըստ գործող օրենսդրության՝ ռուսերենի իմացությունը հաստատող քննություն ստիպված կլինեն հանձնել այն օտարերկրացիները, որոնք ցանկանում են աշխատել բնակարանային-կոմունալ ծառայությունների, առևտրի ու սպասարկման ոլորտներում:
Եգորովայի խոսքով՝ 2015 թվականից ռուսաց լեզվի դասընթացները պարտադիր կլինեն աշխատանքի թույլտվություն ստանալ ցանկացող օտարերկրացիների համար:
«Համապատասխան օրինագիծն այժմ քննարկվում է Պետդումայում»,- ասել է Եգորովան: