Home / Հայաստան / Իսրայելը և Թուրքիան պետք է հաշտվեն մինչև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. կարծիք

Իսրայելը և Թուրքիան պետք է հաշտվեն մինչև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. կարծիք

Անկարան պետք է մեծացնի ջանքերն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչև 2015 թվականը, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, քանի որ համաշխարհային իսրայելական լոբբին էապես նվազեցրել է ցեղասպանությունը ճանաչելու պահանջներն արգելափակելու հարցում Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելում թուրք հրեաների ասոցիացիայի նախագահ Զալի դե Տոլեդոն:

«Թուրքիան պետք է հաշվի առնի իր շահերն ու կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ ու Իսրայելում որքան հնարավոր է շուտ դեսպան նշանակի: Եթե երկու երկրներն էլ բաց թողնեն կապերը կարգավորելու հնարավորությունը, իսրայելական լոբբին, ամենայն հավանականությամբ, 2015-ին չեզոք դիրք կընդունի»,- Today’s Zaman-ին ասել է դե Տոլեդոն:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացել են 2010 թվականի մայիսից, երբ Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհել են «Մավի Մարմարա» նավը, որը հումանիտար օգնություներ տեղափոխում Գազայի հատված:

Դե Տոլեդոն ասել է, որ ամեն հնարավոր բան արել է ԱՄՆ-ում իսրայելական լոբբիի վրա ազդելու համար, որպեսզի վերջինս զերծ մնա Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանութուն որակելուց.

«Ես Թուրքիայի դիրքորոշման ամենաուժեղ կողմնակիցն էի, ու այժմ շատ հիասթափված եմ թուրք-իսրայելական հարաբերությունների ներկա վիճակից»: