Home / Հայաստան / Ռիժկովը համոզված է՝ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է, որ երկիրը մտնի ՄՄ

Ռիժկովը համոզված է՝ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է, որ երկիրը մտնի ՄՄ

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում ռուսական պատվիրակության նախագահ Նիկոլայ Ռիժկովի կարծիքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է, որպեսզի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացն արագ կատարվի:

«Մենք գիտենք, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է, որ  Հայաստանը մտնի Մաքսային միություն, մենք ողջունում ենք այդ մոտեցումը: Իհարկե, գիտենք նաև, որ կային մարդիկ, ովքեր Արևմուտքի հետ էին ցանկանում խորացնել հարաբերությունները, սակայն այդտեղ սահմանափակումները շատ են: Այնտեղ մտնելը հնարավոր է, սակայն հետո ինչպե՞ս կարող ես դուրս գալ»,- ասել է  Ռիժկովը:  

Նա նաև  անդրադարձել է Ուկրաինայի՝ Մաքսային միություն չմտնելու որոշմանը՝ կարծիք հայտնելով, որ  Ուկրաինան չի գիտակցում ԵՄ-ի սահմանափակումները: