ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հյուրերին հաճախ է սիրում տեղավորել իր որդուն պատկանող «Նացիոնալ» հյուրանոցում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տրամադրության տակ հայտնված ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի ստորագրած փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն ՀՀ պետբյուջեից 4 մլն 767 հազար դրամ է տրամադրել «Պլազա Սիստեմս» ՍՊԸ-ին: Մամուլի հրապարակումների համաձայն, ինչպես և հյուրանոցը, այդ ընկերությունը նույնպես պատկանում է Աբրահամյանների ընտանիքին:
«Այդ գումարը տրամադրվել է Դանիայի՝ 7-հոգանոց խորհրդարանական պատվիրակության հյուրանոցային ծախսերի համար։ Ուշագրավն այն է, որ, ըստ փաստաթղթերի, ծառայությունների մատուցման սկիզբ նշված է սեպտեմբերի 6-ը, իսկ ահա պատվիրակությունն ԱԺ նախագահին, այնուհետև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին հանդիպել է սեպտեմբերի 10-ին նոր միայն», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում