Home / Video / Ոստիկանները երթից առաջ խլել են «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը

Ոստիկանները երթից առաջ խլել են «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը

Գնդապետ Վալերի Օսիպյանին դուր չի եկել «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված են եղել Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:   

Այսօր մի խումբ քաղաքացիներ ի պաշտպանություն նոյմեբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների երթ էին նախաձեռնել, որը պետք է մեկնարկեր Ազատության հրապարակից: Երթից առաջ ոստիկանների գործողությունները ղեկավարող Օսիպյանը 16-ամյա մի երիտասարդի ձեռքում տեսել է պաստառը, արագ քաշել այն և փոխանցել ոստիկանին, ով պաստառը հեռացրել է դեպքի վայրից: