Home / Video / Արվեստագետը պատմում է՝ ինչպես են բերման ենթարկել գրաֆիտիի համար

Արվեստագետը պատմում է՝ ինչպես են բերման ենթարկել գրաֆիտիի համար

«Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի 4 անդամները՝ Արթուր և Արա Պետրոսյանները, Կարեն Օհանյանն ու Էդգար Ամրոյանը, այսօր 20:00-ի սահմաններում բերման են ենթարկվել Բաղրամյան պողոտայից Արաբկիրի ոստիկանության բաժին: Նրանք Ազգային ժողողովի պատերին Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիներ են արել, որոնց մի մասը ավելի ուշ ջնջել են ոստիկանները: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո տեղեկացրել է, որ արվեստագետներին բերման են ենթարկել քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի կասկածանքով (գույքը դիտավորությամբ փչացնելը կամ վնասելը), սակայն մեղադրանք չեն առաջդարել: «Արտ լաբորատորիա» խմբի անդամները ոստիկանության բաժնից դուրս են եկել՝ այնտեղ 4 ժամ անցկացնելով: