ՀՀ ՊՆ Արարատ քաղաքի զորամասում զանգվածային թունավորում է գրանցվել, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը գրում է, որ դեպքը եղել է չորս օր առաջ։ Թունավորվել է մոտ 40 զինծառայող։ Զինվորներն ասել են, որ թունավորվել են զորամասի թեյարանի սնունդից և ճաշարանում մատուցված հավի մսից։ Ըստ այդ նույն տեղեկությունների՝ չնայած զինվորների պնդումներին, Ռազմական ոստիկանությունը փորձում է թունավորումը բարդել զորամասի հարևանությամբ գտնվող սննդի օբյեկտների վրա: Այս կետերից ինչ-որ նմուշներ են տարել փորձաքննության, ստուգումներ անցկացրել, անգամ փորձել են «պլոմբել» դրանցից մեկը։
Երեկ տեղեկությունը ճշտելու համար «ՀԺ»-ն դիմել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս ասել է, որ ոչ թե թունավորում է եղել, այլ աննշան բան, զինվորները ստուգվել են հոսպիտալում և կրկին վերադարձել ծառայության:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում