«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նախորդ շաբաթ օրը որոշում է կայացրել լուծարել խոշոր սպառողների դեպարտամենտը՝ 41 աշխատակիցների թողնելով գործազուրկ: Այս որոշման դեմ այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ընկերության կենտրոնական մասնաշենքի դիմաց: