Home / Հայաստան / Ոստիկանության գեներալը սպառնացել է լրագրողին

Ոստիկանության գեներալը սպառնացել է լրագրողին

Երեկ Երևանի Հանրապետության հրապարակի մոտ տեղի ունեցող Պուտինի այցի և Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու դեմ ակցիաներից մեկի ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը սպառնացել է մի լրագրողի։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Կվեկալեմ հեռախոսը ձեռիցդ, եղա՞վ, ուրիշի տեղ ինձ չդնես, վեկալեմ, կտամ դեմդ կջարդեմ, եղա՞վ … ուզում ե՞ս անեմ, տենաս»,– ասել է գեներալ-մայորը լրագրողին։

Թերթը նշում է, որ քիչ անց Երանոսյանն իր սուրհանդակներին ուղարկել է այդ սպառնալիքը ձայնագրած «ՀԺ» լրագրողի հետ բանակցելու՝ ձայնագրությունը ետ ստանալու նպատակով, ինչը չի հաջողվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում