Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանն ավարտել է Գյուղինստիտուտը, այժմ էլ Գյուղակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ է, սակայն որոշել է տնտեսագիտության ոլորտի գիտական թեզ գրել, այն էլ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում