Home / Հայաստան / Ոստիկանությունը հասարակության լավագույն հատվածն է, պնդում է Վլադիմիր Գասպարյանը

Ոստիկանությունը հասարակության լավագույն հատվածն է, պնդում է Վլադիմիր Գասպարյանը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորը համոզմունք ունի, որ ոստիկանությունը հասարակության լավագույն հատվածն է՝ «մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքն ու առողջությունը զոհել քաղաքացու անվտանգության ապահովման համար»։ Նման հայտարարություն է Գասպարյանն արել «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում, որ ոստիկանության աշխատակիցները զերծ մնան գայթակղությունից և կաշառք չվերցնեն։

«Այդպիսին է ոստիկանի տեսակը։ Ինչ վերաբերում է կաշառակերությանը, ապա կաշառակերներ կան հասարակության բոլոր ոլորտներում, այդ թվում և ձեր։ Այնպես որ, դուք խոսում եք առանձին դեպքերի մասինՄենք բացահայտում ենք և բռնում ենք կաշառակերներին մեր՝ և այլոց շարքերում», – հայտարարել է Գասպարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում