Հովիկ Աբրահամյանը պետք է լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով (ՔՕ, հոդված 164` նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով) հանցագործության մասին հաղորդում ներկայացնի ՀՀ ոստիկանություն: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Տնտեսագիտական համալսարանում լրագրողներին հայհոյելու, նրանք աշխատանքը խոչընդոտելու փաստին։
Փաշինյանն դընգծում է, որ վաղը Երևանի Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների Ամանորյա ընդունելություն է կազմակերպում Ազգային ժողովում և այդ ժամանակ նա նաև պետք է լրագրողներից ներողություն խնդրի միջադեպի կապակցությամբ։