Հունվարի 18-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ Ազատության հրապարակում կայացած հավաքի ժամանակ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին դուր չեն եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքերը, գրում է «168 ժամ» պարբերականը։
Թերթը նշում է, որ Զուրաբյանը Պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ խոսելուց բացի անցում է կատարել ավազակապետության, իշխանափոխության և դրան հասնելու համար ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության թեմաներին, իսկ ՀՅԴ-ականները նման շեղումը թեմայից անթույլատրելի են համարել և չորս ոչ իշխանական խմբակցությունների համատեղ նիստի ժամանակ առաջարկել են մշակել միասնական օրակարգ և պայքարը շարունակել միայն «միասնական օրակարգի» շրջանակներում:
«Եթե «միասնական օրակարգի» շուրջ վերջնական պայմանավորվածություն կայանա, ապա հաջորդ հանրահավաքներում լիրիկական զեղումներն իշխանափոխության կամ «ավազակապետության տապալման» վերաբերյալ ընդհանրապես կբացառվեն», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում