Home / Հայաստան / Վանաձորի զորամասում ծեծկռտուքից հետո երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել

Վանաձորի զորամասում ծեծկռտուքից հետո երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել

Այսօր վաղ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Վանաձորի զորամասերից մեկում: Ինչպես հաղորդում է Lorinews.am-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Հայկ Գ.-ն այցելել է զորամաս, որպեսզի տեսակցի այնտեղ ծառայող եղբորը:

Դեռևս անհայտ պատճառներով իր և մի քանի զինվորների միջև լեզվակռիվ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Հայկը դեմքի և գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: 

Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ: