«Բանակն իրականում» նախաձեռնությունը հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, բողոքի ակցիա է անցկացնելու՝ «ոչ բռնություններին և սպանություններին բանակում» կարգախոսի ներքո:
Ակցիան կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց՝ ժամը 17.00-ին: Նշենք, որ շենքում տոնական համերգ է կայանալու և զինվորականներին պատվորգրեր են հանձնվելու:
Նման ակցիա բանակի օրվա առթիվ անցկացվել է նաև անցյալ տարի: