Home / Հայաստան / «Ամոթ բանակին» և «հայաստանցի Ջեյմս Բոնդ»․ մեկնաբանում են ադրբեջանցի ընթերցողները

«Ամոթ բանակին» և «հայաստանցի Ջեյմս Բոնդ»․ մեկնաբանում են ադրբեջանցի ընթերցողները

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի ընթերցողները շարունակում են քննարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «հայաստանցի դիվերսանտ Մամիկոն Խոջայանին» գերեվարելու մասին հայտարարությունը։ Ադրբեջանական ռազմական գերատեսչության համաձայն՝ տղամարդը 65 տարեկան է ու բերման է ենթարկվել կարճատև փոխհրաձգությունից հետո։ Տեղական լրագրողները պարզել են, որ տղամարդուն գտել են Ալիբեյլի գյուղի բնակիչներն ու հանձնել զինծառայողներին։ Իսկ ահա Հայաստանից հայտնում են, որ Խոջայանը 77 տարեկան է ու հոգեկան խնդիրներ ունի։

Իրադարձության վերաբերյալ մեկնաբանողների մի մասը պնդում է, որ ադրբեջանցի ուժայինների տրամադրած տեղեկությունները հավաստի են, իսկ Խոջայանը՝ խորամանկ ու կեղծավոր դիվերսանտ։ Մյուսներն առաջարկում են չխայտառակել երկիրը, դաժանություն չկիրառել՝ «նմանվելով հայերին», ու բաց թողնել ծերունուն։ Ստորև ներկայացնում ենք մեկնաբանություններից մի քանիսը․

Anonim

Որտեղի՞ց գիտեք, որ հայերի հայտարարությունը գերիի մասին ճիշտ է։ Նայեք այդ հոգեկան հիվանդի հնարավորություններին, սարեր ու հովիտներ է անցել, անցել է բոլոր դիրքերով, իսկ երբ մոտեցել է գյուղին, հանկարծ հիշել է, որ հոգեկա՞ն է։

Eloglu

«անցել է բոլոր դիրքերով» – Ո՞վ է ձեզ ասել, որ այնտեղ դիրքեր կային։

reshad

ես չեմ պաշտպանում պաշպանության նախարարությանը, բայց այդ դիրքերում կանգնած են մեր եղբայրները։ նրանց մի նեղացրու, աստված քեզ կպատժի

Eloglu

Reshada – Առաջին հերթին, անծանոթ մարդուն «Դու»-ով չեն դիմում, այլ «Դուք»-ով։ Երկրորդը, աֆրիկացի շամանների նման անեծքներ թափելու փոխարեն մտածեք զինվորների ու սպաների պրոֆեսիոնալիզմի մասին․․․

Elatasi

Եղբայր Eloglu նրանց վրա ուշադրություն մի դարձրու, երևի այնքան են AzTV նայել, որ նրանց ուղեղը չորացել է․․․

Anonim

Eloğlu, եթե այնտեղ դիրք չլիներ, խմբավարը կկարողանար դիվերսիոն խումբ անցկացնել։ Հնարավոր չէ սահմանին պատ կառուցել, դրա փոխարեն որոշակի հեռավորությունների վրա դիրքեր են սահմանվում։

Cahandar

Այդ մարդուն թողեք, թող գնա։ 77 տարեկան մարդուց ի՞նչ դիվերսանտ։ Սովորական գյուղացի է, մոլորվել է։ Մերոնց հետ էլ է պատահել։ Ի՞նչ դիվերսանտ։ Ամոթ, մեր զինծառայողներն արդեն հեռուն գնացին։

resad

Ձեր ուղեղների համար չի, գնա գոնե մի անգամ կրակի, հետո խոսա։ Մահճակալի տակ պախկված մի քննարկեք հայրենիքի պատվավոր որդիներին։ պաշտպանության նախարարությունը լուրջ կառույց է։ խոսեք մաքսատան, նոտարի, դատարանի, դատախազության ու այլ կոռումպացված մարմինների մասին

Cahandar

Էլ մի ասա, ի՞նչ կասկածներ կարող են լինել պաշտպանության նախարարության լրջության վերաբերյալ, որին ենթարկվում է մի բանակ, որը ամեն տարի ավելի մեծ թվով զինվորներ է կորցնում ներքին վեճերի, ճնշումների, ինքնասպանությունների ու հիվանդությունների պատճառով, քան հայերի հետ փոխհրաձգության։

Anonim

Ոչ ոք չի ասում դիվերսանտ, ասում են խմբավար։ Բացի դրանից, բռնվել է՝ զենքը ձեռքին։ Զարմանալի է՝ ինչ լոգիկայով եք պնդում, որ հայերը ճիշտն են ասում, իսկ մերոնք՝ ոչ։ Հինգերորդ շարասյունը գործողության մե՞ջ։

Cahandar

Ոչ թե հինգերորդ շարասյուն, այլ շարասյուն, որը մտածում է Ադրբեջանի իմիջի մասին։ Կողմնակի մարդը, ով կկարդար այդ հայտարարությունը, կտեսներ այդ նկարը, երբեք չէր հավատա այդ պատմությանը։ Բացի դա, Հայաստանն էլ խնդիրներ չունի, անելիք չունի, պիտի Թովուզ դիվերսա՞նտ ուղարկի։ Եթե Հայաստանը դիվերսանտ ուղարկելու ցանկություն ունենար, Լեռնային Ղարաբաղի կողմից կուղարկեր, որ պետք եղած դեպքում մեղքը սեպարատիստների վրա թափեր։ Նրա զինված լինելու մասին լուրերն էլ տարածում են, որ հավատաք այդ իշխանության ուժին։ Իբր, նրանք երկու զինվորների մահն անհատույց չեն թողել , «հաջող քաղաքականության շնորհիվ» ևս մի սադրանք բացահայտեցին։

Səda dayi

77-ամյա հայաստանցուն բռնելը մեր երկրին պատիվ չի բերի։ Քաղաքականություն ունեցեք։ Եթե իսկապես 77 տարեկան է, գովազդ արեք, նրա թեյի բաժակի մեջ պատվով ու արժանապատվությամբ թեյ լցրեք, ու բաց թողեք (կատակ չեմ անում)։

Turanci

Ձեր կարծիքով, եթե հասարակ 77-ամյա մարդը մոլորվեր ու գերի ընկներ Հայաստանում, նրան թեյ էին հյուրասիրելու ու հե՞տ ուղարկեին։ Ղազախում էլ մի հասարակ մարդ նրանց ձեռքը ընկավ, երկար բանակցություններից հետո բաց թողեցին։ Հիշո՞ւմ եք ինչ խոշտանգումների էին ենթարկում նրան։ Եկեք թողնենք այս հումանիզմը։ Մեր հումանիզմի պատճառով շարունակում ենք պարտվել ու պարտվել։

Zerger

Եղբայր Turanci, ըստ քեզ ստացվում է, որ ուզում ես նմանվել հայի՞։ «Նրանք այսպես են արել, մենք էլ այդպես կանենք»․․․ Եթե շունն ինձ կծել է, ես էլ պիտի շա՞նը կծեմ։ Իմ ընկեր Seda-ն ինձնից առաջ ընկավ։ Իսկապես, այդ հային պետք է ինչպես հարկն է հագցնել ու վերադարձնել։ Դու ու մի շարք հավատացյալներ դա չեք հասկանա։ Քանի որ դուք անգամ մարդկությունն եք ինչ-որ բանի համար անում։

Səda dayi

Իհարկե, Turanchi, կարող ես վստահ լինել դրանում։ Թեյ էլ են տվել ու ամեն կերպ պատվել են։ Մի անգամ Մոսկվայից «Վեստի»-ով Հայաստանում ապրող մի ծեր կնոջ էին ցույց տալիս։ Միգուցե նա ադրբեջանցի էլ չէր։ Բայց նրան որպես ադրբեջանցի էին ներկայացնում, ասում էին, որ այդ ադրբեջանցի կինը մեր ընտանիքի սիրելին է։ Պատկերացրեք, որ երբ այդ կինը մոտենում էր սեղանին, բոլոր հայերը ոտքի էին կանգնում։ Գիտե՞ք ինչու։ Քանի որ, եթե վաղը այդ հաղորդումը տեսած ռուսը լսի Խոջայանի մասին, կասի՝ «Հայերը քաղաքակիրթ մարդիկ են, նրանք այսպիսի բան չէին կարող անել»։ Այնուհետև հենց այդ նույն ադրբեջանցի կինը խոսում էր այն մասին, թե ինչպես է ազատ, առանց որևէ ճնշման ապրում Հայաստանում։ Ահա թե որն է քաղաքականությունը։ Իսկ դուք կարծում եք, որ ամեն տեսակի կեղտ խոսացող Anonim-ը հայրենիքի բարեկամ է, իսկ մենք՝ թշնամի։ Սխալվում եք։ Հենց այդ Anonim-ի նմաններն են, որ մեր հայրենիքն այս օրին են հասցրել։

Anonim

Լավ է, որ քաղաքական գործիչ չես դառել։ Ոչ խելք ունես, ոչ տրամաբանություն, գլխումդ քամի է․․․

Lazim

Պաշտպանության նախարարությունն ու ընդհանրապես իշխանությունները, իրենց պարտությունն ու 20 տարվա անիրազեկությունը թաքցնելու համար, այդպիսի ինտրիգներ են սարքում ու մարդկանց աչքերին թոզ փչում։ Երեսից երևում է՝ էդ հայը առողջ չէ, այդպիսի դիվերսանտ լի լինում

El-oba

Էդ դիվերսանտին զինվորները չեն բռնել, այլ հասարակ գյուղացիներ։ Հետաքրքիր է՝ ինպե՞ս կարող էր էդ՝ այսպես կոչված հայաստանցի դիվերսանտը օրը ցերեկով անցնել մեր դիրքերը։ Եթե հասարակ գյուղացին այսպես հեշտ անցնում է մեր դիրքերը, մնում է գուշակել, թե ինչ կարող են անել հետախույզները։

Tarmo

Շփման գծում հրաձգություն է տեղի ունեցել, դիվերսանտները նահանջել են, խմբավարը գերեվարվել է։ Շատ ծիծաղել սուտ է։

Anonim

հայերը մի դեվերսանտի մասին ասում էին, թե հովիվ էր, այս մյուսը, ասում են, հիվանդ է։ Ինչո՞ւ էդ հիվանդը սահմանը չի հատել հանգիստ ժամանակ, այլ 8-10կմ է անցել հենց այն ժամանակ, երբ շփման գծում լարված վիճակ է։ Չե՞ք տեսնում, նա նման է 20 տարի առաջ կռվածի։ Պաշտպանության նախարարությունը ճիշտ է։ Սա դիվերսանտ է։ Կլավանա, ամեն ինչ կասի։ Նրա պատվին տոնական բանկետ չկազմակերպե՞նք։

Zerger

Այդ մարդուն գերության մեջ պահելն ադրբեջանական բանակին ատելությունից բացի ոչինչ չի բերի։ Անձնական փորձից եմ ասում, ծեր մարդուն խոշտանգումների ենթարկելը, ստորացնելն ու տանջելը բոլոր ժամանակներում բնորոշ է եղել միայն թիկունքում թաքնվողներին։

demadim

Ես ձեզ լիովին հասկանում եմ, ճակատագիրը ձեր հանդեպ դաժան է եղել։ Իսկ ես, հավատացեք, հիշում եմ սպանված ծերերին ու երեխաներին։ Նա լավ դերասան է, սա հետախույզի՝ ողջ մնալու դասական մեթոդ է։ Բայց, փաստորեն, մինչ այժմ աշխատում է մեր ժողովրդի համար։ Ընդ որում, նա 77 տարեկան չէ, ամենաշատը՝ 55։ Դերի մեջ է։

Demadim

Չեմ կարողանում ձեզ հասկանալ։ Ցանկանում եք, որ հավատանք մեր հետ պատերազմող Հայաստանի տեղեկատվությա՞նը։ Ինչպիսի միամտություն։ Կարծում եք ռազմական հետախույզը պետք է Ջեյմս Բոնդի՞ն նման լինի։ Դա քողարկում է, հասարակ գյուղացու կերպար։ Բռնվելիս պետք է ընդունի խեղճի ու հոգեկանի կերպար, որպեսզի չսպանեն ու կարողանա վերադառնալ։ Գոնե Մուսավաթում կարդացեք ադրբեջանցի նախկին հետախույզի հոդվածը։ Եթե նրան ինձ ներկայացնեին, ես մի օրում դիմակը կպատռեի։

Zerger

Քո չհասկանալը բոլորին պարզ էր։ ) Հարցրու, եթե կողքիդ ինչ-որ մեկը կա։ Այդ հոդվածում կա տեսանյութի հղում։ Սեղմիր YAYILAN VIDEOLARDA-ի վրա ու նայիր։ Այդ մարդուն գյուղացիները հանձնում են զինծառայողներին։ Նրան դիվերսանտ անվանելով՝ պաշպանության նախարարությունը քողարկում է իր անիրազեկությունը։ Այդ տեսանյութը ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակը չի կարող վերահսկել ճակատային գիծը։

Muzaffer

Այս կեղծ իշխանությունը տարածել է, թե իբր զինծառայողներն են նրան բռնել, այն դեպքում, երբ դժբախտին հասարակ մարդիկ են գտել։ Նրանից ի՞նչ դիվերսանտ։ Ամբողջ աշխարհի ծիծաղի առարկան ենք դարձել։ Ամոթ։ Այս զզվելի ռեժիմն ուղղակի չգիտի, որ ժողովուրդը նրանց արդեն լավ գիտի․․․

Anonim

Մեկնաբանությունները կարդալով՝ ես եկա հետաքրքիր եզրակացության․ Zərgər-ը, Səda dayı-ն, Cahandar-ն ու նրանց նման անաստվածները չգիտես ինչու իրենց պարտքն են համարում անարգել ադրբեջանական բանակն ու պաշտպանել հայերի դիրքորոշումը։

Cahandar

Մեր անաստվածությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն ձեզ, որ հավատում եք յուրաքանչյուր հեքիաթի, մենք ի վիճակի ենք իրադարձությանը նայել առանց վարագույրների՝ բաց աչքերով։ Իսկ ադրբեջանական բանակն ինքն իրեն չի հարգում, եթե, բռնելով մոտ 80 տարեկան գյուղացու, առանց ամաչելու նրան հայտարարում է «դիվերսանտ»։

Halaypozan

Դիվերսանտին խմբավար պետք չէ։ Դիվերսանտը GPRS, Google Map ու քարտեզներ է ունենում․․․ Նրա ինչի՞ն է պետք էդ մարդը։ Նրանք, ովքեր ծառայել են բանակում, գիտեն, որ զորամասերի բոլոր հետախուզական ստորաբաժանումներն էլ արշավներ են իրականացնում դեպի հակառակորդի կողմը։ Նրանք էլ են անցնում, մերոնք էլ։ Եթե մերոնք ցանկանային, կարող էին այս ծերունում տանել իր բնակության վայր ու վերադառնալ, իսկ հակառակորդն անգամ չէր էլ նկատի․ )