Home / Հայաստան / Գիշերը՝ մինչև -33․ Հայաստանում գալիք օրերին ցուրտ է լինելու

Գիշերը՝ մինչև -33․ Հայաստանում գալիք օրերին ցուրտ է լինելու

Հայաստանում փետրվարի 2-ից օդի ջերմաստիճանը սկսել է կտրուկ նվազել։ Մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 10-14 աստիճանով ավելի ցածր է լինելու, քան հունվարի վերջին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, Շիրակի մարզում, մասնավորապես, այսօր գիշերը ջերմաստիճանը նվազել է մինչև -33, – 30 է գրանցվել է Վայոց Ձորի լեռնային հատվածներում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Ցերեկը նշված մարզերում ջերմաստիճանը -13 է լինելու։

Փետրվարի 6-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:

Փետրվարի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին մառախուղ է լինելու:

Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում։ Գալիք երկու օրերին գիշերը օդի ջերմաստիճանը հասնելու է -14-ի, իսկ ցերեկը՝ -4-ի։