ՀՀ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկանքների և Մաքսային միության մաքսային դրույքաչափերի համադրումից պարզ է դառնում, որ գյուղատնտեսության ոլորտի վրա Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալը կունենա էական բացասական ազդեցություն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Մասնավորապես, մոտ 8 տոկոսով կթանկանա պարարտանյութը, 5-ից 7.5 տոկոսով կթանկանա անասնակերը, և 5 տոկոսով կթանկանա գյուղտեխնիկան։
«Սա պայմանավորված է նրանով, որ նշված ապրանքները հիմա Հայաստան են ներկրվում առանց մաքսատուրքի, իսկ ՄՄ անդամ դառնալուց հետո դրանց ներմուծումը արդեն կհարկվի մաքսատուրքով։ ՄՄ-ում բարձր մաքսատուրքեր են գործում անգամ սերմերի վրա», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում