Home / Հայաստան / Եվրահանձնակատար Ֆյուլեն առաջարկել է Ուկրաինան մտցնել ԵՄ-ի կազմի մեջ

Եվրահանձնակատար Ֆյուլեն առաջարկել է Ուկրաինան մտցնել ԵՄ-ի կազմի մեջ

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է դիտարկել ընդլայնման հարցը՝ Ուկրաինայում ներկայիս իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Deutsche Welle-ին։

«Եթե մենք ցանկանում ենք լրջորեն փոխել Արևելյան Եվրոպայի այն հատվածը, որի վրա ազդել են ներկայիս իրադարձությունները, մենք պետք է օգտագործենք քաղաքականության ամենաուժեղ գործիքը, որն ունի ԵՄ-ն՝ ընդլայնումը։ Այն ունի աննախադեպ արդյունավետ ու կայունացնող ուժ»,- նշել է Ֆյուլեն։