Ռուսաստանում բնակվող օտարերկրյա ներգաղթյալների խնդիրներով զբաղվող կազմակերպությունը երկրի իշխանություններին խնդրել է իրենց ՌԴ Զինված ուժերում ծառայելու հնարավորություն տալ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիայի հայտարարության մեջ նշված է, որ ներկայումս երկրում բնակվող միլիոնավոր ներգաղթյալները, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ, պատրաստ են ծառայել Զինված ուժերում և մասնակցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանությանը։
«Մենք այլևս չենք կարող դիտորդների դերում մնալ։ Ժամանակն է՝ Ռուսաստանում բնակվող ժողովուրդների միավորվեն, համախմբվեն՝ առանց որևէ գաղափարական բաժանման ու անկախ ծագումից և հավատքից։ Միայն աշխարհի ժողովուրդների միասնությունը կարող է պաշտպանել մեզ»,- ասված է ՌՆՖ ղեկավար Մուհամմադ Ամինի կողմից ստորագրված հայտարարության մեջ։