Երեկ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ավտոմեքենաների այն պետհամարանիշների ցանկը, որոնք ԱՊՊԱ չունենալու պատճառով չեն տուգանվի, քանի որ այդ մեքենաները, ըստ ոստիկանության, գործնականում չեն շահագործվել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Առաջին հայացքից՝ սա ասվում է այն մարդկանց համար, որոնք վաճառել են մեքենաները, բայց հաշվառումից չեն հանել և այս տարվա սկզբին տուգանքների մասին ծանուցումներ էին ստացել: Սակայն մոտ 30 հազարից բաղկացած այդ ցանկում առկա են, մեղմ ասած, «գոլդ» համարանիշներ և այդ համարանիշներով ավտոմեքենաները պատկանում են մեր օլիգարխներին: Օրինակ՝ ցանկում կան «0»-ներով և «6»-երով համարանիշներ, որոնք պատկանում են «բարերար» Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին)»,- գրում է «Հայկական ժամանակը»։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում