Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ում փետրվարի 3-ին խուլիգանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, այժմ գտնվում է Ֆրանսիայում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ գնալով Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ, սկսել էր հայհոյել ու սպառնացել էր «խփել տալ» Բալասանյանին։
Թերթի տեղեկություններով՝ Ղուկասյանի գործով քննիչը զանգահարել է նրան և գործի հետ կապված հրավիրել ոստիկանություն, սակայն վերջինս ասել է, թե գտնվում է Ռուսաստանում՝ կգա, նոր կներկայանա:
«Մինչ ոստիկանությունում այս գործով նախաքննությունը շարունակվում է, Սպարտակ Ղուկասյանը իր՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի վրա, թքած ունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ news.am