Այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ ՀՀ արտաքին պահուստը կազմել է մեկ միլիարդ 663 մլն դոլար, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին առնվազն մեկ տարվա կտրվածքով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Մեկ ամսվա ընթացքում պահուստի չափը նվազել է մոտ 90 մլն դոլարով:
Համեմատության համար թերթն ընդգծում է, որ այս տարվա սկզբին Հայաստանի արտաքին պահուստները կազմում էին ավելի քան 2.1 մլրդ:
Միջազգայնորեն ընդունված չափանիշներով երկրի արտաքին պահուստի ծավալը պետք է գերազանցի դեպի այդ երկրի ներմուծման տարեկան ծավալի 50 տոկոսը։ Հակառակ դեպքում՝ կասկածի տակ է դրվում երկրի ֆինանսական կայունությունը։
«ՀԺ»֊ն նշում է, որ տարեկան Հայաստան ներմուծվում է մոտ 4.5 միլիարդ դոլարի ապրանք, այսօրվա արտաքին պահուստները դրա մոտ 40 տոկոսն են, և ուրեմն երկրի ֆինանսական կայունությունն արդեն կասկածի տակ է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում