ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները ֆուտբոլի 2018 թվականի Աշխարհի Գավաթի ընթացքում հանդես կգան տարբեր խմբերում։
«Կարող եք դրանում վստահ լինել»,֊ Rsport.ru գործակալությանն ասել է Բլատերը։
ՖԻՖԱ-ն, որպես կանոն, նման կերպ է վարվում երկու երկրների միջև լարված քաղաքական հարաբերությունների դեպքում: Այսպես, տարբեր խմբերում են սովորաբար հանդես գալիս Ռուսաստանի ու Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները: