Home / Հայաստան / Սամվել Կարապետյանը ցանկանում է հայաստանյան բանկ ձեռք բերել․ «ՀԺ»

Սամվել Կարապետյանը ցանկանում է հայաստանյան բանկ ձեռք բերել․ «ՀԺ»

Ռուսաստանցի հայտնի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը (լուսանկարում) ցանկություն է հայտնել գնել հայաստանյան «Հայբիզնեսբանկը» և այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Գնման նախապատրաստվող գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն: Թերթը հիշեցնում է, որ 2013 թվականին բանկում իրականացված աուդիտի արդյունքում հսկայական չափերի հափշտակության փաստեր էին ի հայտ եկել, որին հետևել են ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը:

Բանկի նկատմամբ ժամանակին հետաքրքրություն էր դրսևորում նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հենց նրա նախաձեռնությամբ սկսված աուդիտն էր. որ հայտնաբերեց հափշտակության փաստերը: Սակայն, դրանց ծավալն այնքան մեծ է, որ Հովսեփյանը հրաժարվեց բանկը գնելու մտադրությունից։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա վերջին տարիներին նա Հայաստանում ակտիվորեն ծավալում է իր բիզնես գործունեությունը, և բանկի ձեռքբերումը դրա տրամաբանական շարունակությունն է, նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում