Հունվարի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական հենակետում հրազենային վիրավորում է ստացել 22-ամյա զինծառայող Միսակ Հակոբյանը, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զինծառայողը վիրավորումը ստացել է ադրբեջանական կողմից արձակած կրակոցից:
Այլ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն նշվում: