Home / Տեսանյութեր / Ընտանեկան նորմերի հարցում Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը պահպանողական են․ հետազոտություն

Ընտանեկան նորմերի հարցում Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը պահպանողական են․ հետազոտություն

Հետխորհրդային երկրներում ընտանեկան արժեքների և սեքսուալ նորմերի մասին հասարակական պատկերացումները խիստ տարբեր են՝ կախված երկրում տնտեսության զարգացվածությունից և կրոնի տարածվածությունից: Այս եզրակացությանն են եկել Սանկտ Պետերբուրգի համեմատական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի մասնագետները Սոֆյա Լոպատինան, Վերոնիկա Կոստենկոն և Էդուարդ Պոնարինը: Վերլուծություններն իրականացնելու համար սոցիոլոգներն օգտագործել են «Արժեքների համաշխարհային հետազոտությունը» (World Values Survey, WVS):

Ռուսաստանցի հետազոտողների աշխատությունը ցույց է տալիս, որ ընտանեկան նորմերի հարցում մարդիկ ավելի լիբերալ են Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում: Ավելի պահպանողական են մահմեդական երկրները՝ Ուզբեկստան, Ադրբեջան և Ղրղզստան, սակայն որոշ ցուցանիշներով նույնիսկ նրանք զիջում են Հայաստանին։ Օրինակ, հարցված հայաստանցիների 16 տոկոսն է արդարացնում աբորտները, մինչամուսնական սեռական կապերն ու ամուսնալուծություններին: Դա ամենացածր տոկոսն է հետազոտության մեջ ներկայացված բոլոր երկրների շարքում։

1. Արդարացնում են աբորտները, մինչամուսնական կապերը և ամուսնալուծությունները

1survey

2. Կրոնականության մակարդակը հետազոտվող երկրներում

2survey

 

Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ հետխորհրդային տարածքում միջին տարիքի մարդիկ (35-45 տարեկան) ավելի լիբերալ են, քան երիտասարդները: Ըստ սոցիոլոգների՝ սա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ այժմ միջին տարիքի մարդիկ կրել են ԽՍՀՄ-ի ուշ շրջանի մոդերնիզացիայի ազդեցությունը: