Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման ժամանակ այս տարի մի նոր երևույթ է սկսել ի հայտ գալ՝ հիմնականում փչացող ապրանքների դեպքում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ռուսաստանցի գործարարները՝ գնորդ կողմը, շուկայականից մի քանի անգամ ցածր գին են առաջարկում հայկական ապրանք արտահանած ընկերություններին՝ համոզված լինելով, որ հայաստանցի գործարարը ստիպված է լինելու համաձայնել ցանկացած պայմանի:
Հայաստանցի գործարարները չեն կարողանում Ռուսաստանի տարածքում ավելի բարձր գնով իրացնել իրենց ապրանքը (ռուս գործարարները, ըստ ոլորտների, գործում են խիստ համաձայնեցված), ՌԴ-ի հարևան երկրներ էլ չեն կարողանում տանել (ԵՏՄ-ի անդամակցությունից հետո այդ գործընթացը անչափ բարդացել է), ուստի մնում է Հայաստան չվերադառնալու համար համաձայնել ցանկացած պայմանի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում