Home / Հայաստան / Զինվորի մահվան փաստով քրեական գործ չեն հարուցի․ «Փաստինֆո»

Զինվորի մահվան փաստով քրեական գործ չեն հարուցի․ «Փաստինֆո»

Մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում հանկարծամահ եղած սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այս մասին հայտնում է Pastinfo.am֊ը։

ՀՀ քննչական կոմիտեից կայքին հայտնել են, որ բժշկական վկայականի համաձայն` Հայկ Մարգարյանի մահը վրա է հասել աորտայի կրծքային հատվածի շերտազատված անևրիզմայի պատռվածքի հետևանքով:

Հայկ Մարգարյանը Երևանի բնակիչ էր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, լողորդ: