Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում, զոհվել են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության կայքը:
Գերատեսչությունը չի նշում, սակայն, դեպքի վայրը, ինչպես նաև քանի տարեկան են և որտեղից են զոհվածները:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է միայն, որ զինծառայողները զոհվել են «հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ»: