Ցրտահարությունը՝ կարկուտից սարսափելի․ գյուղացիները նոր խնդրի առաջ են հայտնվել
Անցած տարվա բանկերի պարտքերն էլ վզներիս ա, մեր «ֆինանսիստ», թվերի հետ խաղացող վարչապետը, որ օդից փող էր բռնում, նոր ձև հնարեց՝ նոր վարկ ձևակերպեցինք, դրանից տոկոսները․․․
Նախագահականի դիմացից Պուտինի այցի օրը հեռացված ընտանիքի դիմումը մերժվեց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորԳագիկ Պողոսյանը մերժել է Էջմիածնի բնակիչ Հեղինե Մակարյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համատեղ դիմումը։ Դիմումատուները դատարանից պահանջում էին վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին ոստիկանության որոշումը։ Հայցվոր կողմը պահանջել է քրգործ հարուցել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց նստացույց կազմակերպած Աշոտ Խուդոյանին, Հեղինե Մակարյանին ու նրանց անչափահաս երեխաներին ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հեռացնելու, ինչպես նաև նրանց բնակարան անօրինական կարգով մուտք գործելու, բջջային հեռախոսի և 20.000 ՀՀ դրամ գումարի անհետացման կապակցությամբ։
Նախագահականի դիմացից Պուտինի այցի օրը հեռացված ընտանիքի դիմումը մերժվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դիմումատուները դատարանից պահանջում էին վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին ոստիկանության որոշումը։ Հայցվոր կողմը պահանջել է...
Նոր օրինագծով ԶԼՄ-ների նյութերով քրգործեր չեն հարուցվի․ տուժողի դիմումը պարտադիր է
«Հայաստանում շատ կարևոր են խնամիաբարեկամական հարաբերությունները: Ամեն մարդ մտածում է իր հարևանների կարծիքի մասին, նա խնդիր ունի իր հարևանին բարև տալու հետ...
«Սերժ Սարգսյանի վրա դժվար էր նայել»․ ռուսաստանցի փորձագետը՝ ԵՏՄ-ի մասին
Նա ոչինչ չասաց, կուլ տվեց այդ խոսքերն, ու Հայաստանում դա ունեցավ ռումբի պայթյունի ազդեցություն։ Բեկորներն այժմ հավաքվում են։ Նրանք չգիտեն՝ դրան ինչպես պատասխանել․․․
«Որովայնին էին սեղմում, որ դուրս գար»․ ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին․ News.am
«Երեխաս երբ ծնվեց, նրան դուրս բերեցին, պորտալարը վզին փաթաթված չէր, ես տեսել եմ, չորս կողմից քաշում էին, թե ինձ էին ցավեցնում, թե երեխայիս վնասում, ես ոչ մի անգամ ինֆեկցիոն հիվանդություն չեմ ունեցել․․․
«Ժառանգությունը» դեմ է ԵՏՄ-ին, կոչ է անում «ուղիներ փնտրել»
«Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են կեղծված...
ՀՀԿ-ական պատգամավորը փոխարինեց Երվանդ Զախարյանին
Այս պաշտոնում Սարգսյանը փոխարինել է Երվանդ Զախարյանին, ով ավելի վաղ նշանակվել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար...
Ինքնասպանության փորձը գրանցվել է ոչ թե Երևանի, այլ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնում (թարմացված)
«Նաիրի» բուժկենտրոնում հունիսի 2-ին ինքնասպանության փորձ տեղի չի ունեցել, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը...
Շփման գծում ադրբեջանցի զինվոր է զոհվել
Երկուշաբթի՝ հունիսի 2-ին, հայկական կողմից հնչած կրակոցների հետևանքով շփման գծում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի շարքային զինծառայող...
Իրենց տաղանդները հողում թաղած հայերը Վրաստանի համար օրինակ չեն
Մնացած բոլորը, որոնք կամ ցանկանում են մտնել ԵՏՄ, կամ գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, որը փորձում է նրանց քարշ տալ այնտեղ, պետք է հստակ հասկանան, որ մեզ բոլորիս այնտեղ սպասում են կրտսեր եղբոր կարգավիճակով։
Արամ Խաչատրյանը՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստ․ իսկ մեղավորը Լեռնային Ղարաբաղն է
Խաչատրյանի դեմ ի՞նչ ունեն։ Կարող ա՞ Վագներն ավելի լավն ա։ Իսկ Իսրայելի խնդրանքով սպորտի նախարարը կթլպատվի՞...