Եվրամիությունը 90%-ով կրճատում է Ռուսաստանից նավթի ներմուծումը
27 երկրներից բաղկացած կազմակերպությունը շաբաթներ շարունակ որոշում էր ռուսական նավթի վրա արգելք դնելու հարցը․․․
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքով քրգործ է հարուցվել, 8 անձ ձերբակալվել է
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Զանգվածային անկարգությունները)․․․
«Անտուն» Սեյրան Օհանյանի դղյակը հասավ դատարան
Օհանյանը «չի տիրապետում»...
Անկլավների փոխանակում․ ելնել տեղացիների շահերից
Որքանո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակը համապատասխանում խորհրդային քարտեզներին։ Որո՞նք են երկու երկրների դե յուրե անկլավների հետ կապված խնդիրների լուծման հնարավոր և տրամաբանական ձևերը։ Ինչի՞ են ձգտում այս հարցում Երևանն ու Բաքուն։ Զրուցել ենք քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ․
32-ամյա տղամարդը «Փարվանա»-ի հետնամասում բռնաբարել է 25-ամյա կնոջը
Կասկածյալը՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Սամվել Ք-ն, բերման է ենթարկվել բաժին ու ձերբակալվել։
Նախկինների առաջնորդած երթը բախվեց ոստիկանությանը․ կան վատացածներ
Խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձ
Բացակա 6000 մարդու 23 միլիոնի «կերակրել են»
Պետությունը շուրջ 6.000 հոգու հաշվարկով 23 միլիոն դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց․․․
Սասնա ծռերին վերադարձրին բանտ
Կալանավայր են տարվել Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը․․․
Ցմահ դատապարտյալի մոտ Հեպատիտ են հայտնաբերել․ ոչ ասել են, ոչ էլ բուժել
3 տարի նրան որևէ բուժում չի տրամադրվել։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ից արդարանում են՝ հեպատիտ С-ով շատ հիվանդներ կան․․․
Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է զոհվել․ Երևանը խստորեն դատապարտում է
․․․Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է շարքային Դավիթ Վարդանյանը
Ռուսաստանն ավելացնում է սպանդի մասշտաբները․ Ուկրաինան «հազիվ է ձգում»
Իրավիճակը Դոնբասում ծայրահեղ ծանր է՝ հայտարարում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Արտգործնախարարը հավելում է՝ ավելի ծանր, քան բոլորը կարծում են։ Արևելքում ռուսական զորքերը մասշտաբային գրոհի են անցել։ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում լայնածավալ պատերազմ է, տասնյակ քաղաքներ անդադար ռմբակոծության տակ են գտնվում։ Խարկովի մարզում մարտեր են։ Խարկով քաղաքի գիշերային հրթիռակոծությունից հետո առնվազն տասը խաղաղ բնակիչ, այդ թվում հինգ ամսական երեխա է զոհվել։ Ռմբակոծվում են նաև Կրամատորսկը, Պոկրովսկը, Բախմուտն ու մի շարք այլ քաղաքներ։ Վերջին օրերին ռուսական կողմը էական առաջխաղացումներ է գրանցել։ Ռուսամետ անջատականները պնդում են, որ վերահսկում են նաև Դոնբասի հյուսիս-արևելքում գտնվող Լիման քաղաքը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Ուկրաինայի ՊՆ-ն հակադարձում է՝ քաղաքի որոշ հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են: Ապրիլի կեսերից Ուկրաինայում շարունակվում են Դոնբասի համար մարտերը՝ ռուսական «հատուկ օպերացիայի» երկրորդ փուլը, որի մասին խոսում էին և՛ ռուս զինվորականները, և՛ Ուկրաինայի իշխանությունները, գրում է «Մեդուզան»։ Պաշտպանության նախարարությունների հաղորդագրություններից դատելով, մինչ այս շփման գծի երկայնքով դիրքային մարտեր էին ընթանում՝ առանց կողմերից որևէ մեկի էական առաջխաղացման։ Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը փոխվել է, պաշտոնական Կիևի հայտարարությունները գնալով ավելի տագնապալից են դառնում։ Խոսվում է Սևերոդոնեցկի հնարավոր կորստի և «նոր Մարիուպոլի» մասին։ Իրավիճակը Դոնբասում ծայրահեղ ծանր է՝ հայտարարում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լայնածավալ մարտեր են, ռբկածովում են նաև խորքում գտնվող քաղաքները։ «Բախմուտը, Պոպասնայան, Սևերոդոնեցկը․ օկուպանտներն այս ուղղությամբ մեծ ակտիվություն են կուտակել։ Նրանք այնտեղ սպանդանոց են սարքել․․․ Ոչ ոք չի ոչնչացնում Դոնբասն այնպես, ինչպես դա հիմա անում են ռուսական զորքերը», - ամփոփելով պատերազմի 89-րդ օրը, ասում էր Զելենսկին։ Այժմ՝ պատերազմի 93-րդ օրը, իրավիճակն ավելի վատթար է։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ավելի ուղիղ է խոսել։ Նա համարում է, որ Ուկրաինայի Զինված ուժերի տեմպերը զիջում են Ռուսաստանի ՊՆ-ի տեմպերին․ «Ռուսական կողմն այնտեղ ավելի շուտ էր ռեզերվներ կուտակել»։ «Фейгин Live»-ի եթերում նա մանրամասն նկարագրել է Մոսկվայի պլանները՝ Դոնբասում շրջափակել ուկրաինական ստորաբաժանումները և ստեղծել «նոր Մարիուպոլ»․ «Նրանք փորձում են ճեղքում ապահովել Վրուբովկից և կտրել ճանապարհը Բերեստովոյի շրջանում․ սա հիմնական նպատակներից է՝ խափանել մատակարարումները Բախմուտից դեպի Լիսիչանսկ։ Նայեք Սևերսկին․ սա փոքր «կաթսա» է երկաթգծի երկայնքով, որը նրանք փորձում են շրջափակել՝ Սևերսկից մինչև Բերեստովոյե։ Փոքր «կաթսա»՝ Յամպոլ, Սևերսկ, Պոպասնայա, Վրուբովկա․․․ Նրան շրջափակում են այն, և Լիսիչանսկն ու Սևերոդոնեցկը մնում են պաշարարված։ Սա՛ է հիմնական նպատակը, որը նրանք այժմ կատարում են։ Խնդիրը «նոր Մարիուպոլ» ստեղծելն է»։ Հրետանու և օդուժի անդադար հարվածները, ցամաքային ուժերի գրեթե անդադար գորհները․ Արեստովիչի խոսքերով, հակառակորդն օդային և հրետանային առավելություն ունի․ «Այնտեղ մենք, մեղմ ասած, մի կերպ ենք ձգում»։ Դոնբասի շրջափակումից բացի Արեստովիչը կանխատեսում է նաև Խերսոն-Զապորոժյե գծով ճնշման աճ և չի բացառում ռուսների վերադարձը Կիևը հյուսիս։ Նրա խոսքերը հաստատում է նաև Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը՝ Վադիմ Սկիբիցկին։ Ռուսական զորքերը ամրապնդվում են Խերսոնի մարզում և Զապորոժիեի գրավված հատվածում․ մայիսի սկզբից այնտեղ ակտիվորեն զորքրեր են քաշվում Ղրիմից։ Լուգանսկի՝ ինքնահռչակ ԼԺՀ վերահսկողության ներքո անցնելուց հետո, Սևերոդոնեցկը դարձավ Ուկրաինայի Լուգանսկի մարզի կենտրոնը։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ, Սևերոդոնեցկը դեռևս շրջափակված չէ, բայց գտնվում է մշտական և լայնամասշտաբ ռմբակոծությունների ներքո։ Հրթիռակոծվում է նաև Բախմուտ-Լիսիչանսկ մայրուղին։ Տեղեկությունը հաստատել է Սերգեյ Գայդայը՝ ռազմական մազկենտրոնի ղեկավարը։ Քաղաքում մոտ 12-13 հազար մարդ կա, բնակֆոնդի շուրջ 90 տոկոսը ոչնչացված կամ վնասված է, ասել է քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկը։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության «ժողովրդական միլիցիայի» ղեկավար Անդրեյ Մարոչկոն հայտարարել է, որ Լիսիչանսկն ու Սևերոդոնեցկը երեք կողմերից պաշարված են և գտնվում են «օպերատիվ շրջափակման մեջ»։ Ռուսաստանի ՊՆ-ն Դոնբասում որևէ էական առաջխաղացման մասին չի հաղորդել։ Կոնկրետ ինչպես են ռուսաստանցիները պլանավորում գրավել Սևերոդոնեցկը՝ «Ուկրաինսկայա պրավդային» պատմել է ուկրաինական «Ազատություն» կամավորական գումարտակի հրամանատար Պյոտր Կուզիկը։ Ռուսաստանի ՊՆ-ն, որն հրետանային էական առավելություն ունի («մեր մեկ արկի դիմաց նրանք միջինում 20-ից 50 արկ են արձակում»), ըստ նրա, նույն մարտավարությունն է կիրառում, ինչ Ռուբեժնոյե քաղաքի գրավման ժամանակ՝ մայիսի 9-10-ին։ Ռուբեժնոյե քաղաքը, հիշեցնենք, այլևս գոյություն չունի․ այն հողին է հավասարեցվել։ Իրավիճակը Ուկրաինայի արևելքում․ https://twitter.com/TheStudyofWar/status/1529963951974408205 Ռուսաստանի հարձակումից ի վեր Ուկրաինայում ավելի քան 4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել․ սա ՄԱԿ-ի հաստատած թվերն են, իրական կորուստների մասին ստույգ տեղեկություն չկա, հայտնի է միայն, որ դրանք շեշտակի գերազանցում են շրջանառվող տվյալները։ Ուկրաինական կողմը խոսում է տասնյակ հազարավոր քաղաքացիական զոհերի մասին․ նրանց զգալի մասը մնացել է օկուպացված տարածքներում, շատերը թաղված են եղբայրական գերազմաններում։
«Կապիկի ծաղկի» և միֆերի մասին
Հիվանդությունը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման և օդակաթիլային ճանապարհով։ Վարակը մինչ այս առավելապես տարածված էր Կենտրոնական․․․